Ալավերդի քաղաքի «Մենձ էր» քարայրն ի սկզբանե, ըստ վարկածների, եղել է նախամարդու բնակատեղի։
Խորհրդային տարիներին այն սկսել են օգտագործել որպես խոշոր և մանր եղջերավոր կենդանիների հանգստի վայր, ինչպես նաև՝ աղբավայր։ Տարիներ առաջ «Մենձ էր» զբոսաշրջային կենտրոնի նախաձեռնողները որոշեցին այն մաքրել և վերածել թանգարանի։ Մոտակայքում կառուցվել է ռեստորան։
Ներկայում գաղափար է առաջացել ստուգել քարայրին առնչվող առասպելի իսկությունը, ըստ որի՝ այստեղից դեպի Սանահինի վանական համալիր կա գաղտնի ճանապարհ։
Քարայրի մասին պատմվում է CivilNet-ի տեսանյութում։