Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։ Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել և ծանր մարմնական վնասվածքներ ստացել: