Հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը և երգիչ Սարո Թովմասյանը նոր երաժշտական նախագիծ են սկսում։
«Առաջին անգամ պատմության մեջ մի խումբ ենք ձևավորում, որը բացառապես կազմավորված կլինի աղջիկներից»,- նշել է Մարտիրոսյանը՝ Սարոյի հետ Instagram-յան իրենց տեսաուղերձում։
Երգիչ Սարոն իր հերթին նշել, որ նախագծին կարող են մասնակցել այն աղջիկները, որոնք տիրապետում են որևէ երաժշտական գործիքի՝ դհոլ, բաս-կիթառ, ջութակ, ստեղնաշարային գործիքներ, սաքսոֆոն և այլն։
«Եթե երգչուհի եք՝ ուղարկեք ձեր ձայնագրությունները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Երգե՛ք ձեր սիրած երգերը, որ ես ու Սարոն հասկանանք ինչ մակարադակի երգիչ եք և որոշենք դուք այդ խմբում մասնակցություն ունենալու եք, թե՝ ոչ»,-նշել է Մարտիրոսյանը։
Ըստ արվեստագետների՝ սա լինելու է առաջին հայկական բենդը, որը կազմված է լինելու բացառապես աղջիկներից։
Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի հայազգի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Նա իր կարիերան սկսել է 1993–ին՝ «Նոր հայեր» թիմի կազմում մասնակցելով ռուսական ՈՒՀԱ-ի նախագծին։ Հումորիստ, հաղորդավար Մարտիրոսյանը «ТНТ» հեռուստաալիքի «Comedy Club» շոուի գեղարվեստական ղեկավարն ու «ռեզիդենտ»-ն է եղել, «Comedy Club» – ի հեռուստատեսային նախագծերի պրոդյուսերը։
Սարո Թովմասյանը հայ ժամանակակից էստրադային երգիչներից է։ Թովմասյանը լայն զանգվածներին հայտնի է նաև իր Instagram-յան հրապարակումներով։