Comedy Woman-ի հումորային հեռուստաշոուի աստղ Եկատերինա Վառնավան հայտարարել է, որ իր նախկին գործընկերների հետ նոր ծրագրով Հայաստան հյուրախաղերի է գալու, որը կոչվում է՝ «Залечь на дно в Ереване»։ Այս մասին հայտնում է «Կենտրոնական նորությունների ծառայությունը»։ Հյուրախաղերի մասին դերասանուհին պատմել է իր սոցիալական ցանցերում։
Ծրագիրը տեղի կունենա հուլիսի 17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Բեմում հանդես կգան Նատալյա Եփրիկյանը, Եվգենի Բորոդենկոն և Ալեքսանդր Գուդկովը: Շոուի հատուկ հյուրը Արսեն Գրիգորյանն է: Ծրագրի սյուժեն Մոսկվայի չորս բնակիչների մասին է, որոնք Հայաստանում լավ կյանք են որոնում։
Նշենք, որ ավելի վաղ Եկատերինա Վառնավան քննադատել էր Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը՝ հայտարարելով, որ իր ընկերներն Ուկրաինայում են մնացել։ Նա հայտարարել էր նաև, որ բոլոր հակամարտությունները կարելի էր լուծել քաղաքակիրթ ճանապարհով: