Հնագետները Թուրքիայի հարավային ափին գտնվող Սիեդրա հնագույն քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերել են 2-րդ դարի մեծ խճանկար, որի վրա պատկերված են Հերակլեսի 12 սխրանքները։ Հնում այն զարդարում էր հռոմեական տերմերի հատակը։ Հատկանշական է, որ այդ խճանկարի ֆիգուրները պատկերված են ամբողջական աճով, ինչի մասին հայտնել է Arkeonews պարբերականը։
Ժամանակակից Թուրքիայի հարավային ափին, Անթալիայի նահանգում (Իլե), գտնվում են հնագույն Սիեդրա քաղաքի ավերակները։ Այս նավահանգիստ քաղաքը հիմնադրվել է, ըստ երևույթին, մոտ III դարում (թերևս, դա տեղի է ունեցել VII դարում, կամ նույնիսկ ավելի վաղ) և գոյություն է ունեցել մինչև XIII դար։ Այս բնակավայրի ծաղկումը տեղի է ունեցել Մ.թ. առաջին դարերին, այսինքն՝ Հռոմեական ժամանակաշրջանում, երբ, մասնավորապես, դրա շուրջ կառուցվել են քաղաքային պատեր։
Այս հնագույն քաղաքի առաջին պեղումները տեղի են ունեցել 1994-1999 թվականներին, երբ հայտնաբերվել է սյունազարդ փողոց, որը համարվում է Սիեդրայի կենտրոնը: Հնագետները նշում են, որ այս բնակավայրում գերակշռում է հռոմեական և բյուզանդական ճարտարապետությունը։ Բայց կան ավելի հին գտնում. օրինակ, 2020 թվականին գիտնականները հայտնաբերել են կերամիկա, որը վերաբերում է մ. թ. ա. մոտ IX դարին։