«Համաշխարհային մակարդակի թատերախումբ»՝ այսպես է նշանավոր ռուս բալետմայստեր, ռեժիսոր, սցենարիստ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովը ողջունել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան: Բալետի բեմադրիչը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովն է:
Բեմադրող բալետմեյստերն ընդգծել է, որ այդ գնահատականը «առանց զեղչերի» է, բեմադրությունը պատրաստվել է բարդ պայմաններում, իսկ արդյունքը չի զիջում համաշխարհային չափանիշներին: Նա թատրոնի արտիստներին մաղթել է հետագայում էլ «փառաբանել իրենց հողը»։
Մաեստրոն այսօր՝ օգոստոսի 1 – ին, նշում է իր ծննդյան 85-րդ տարեդարձը։ Նա խոստացավ յուրաքանչյուր հաջորդ տարեդարձը նշել Հայաստանում։
Առաջին անգամ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը երևանցի հանդիսատեսը Վինոգրադովի ղեկավարությամբ դիտել է 1970 թվականին: Նոր բալետում մեծ է թատրոնի տնօրենի պաշտոնակատար, դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի դերը, ընդգծել է նա: Նրա հետ բալետմայստերն արդեն աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում։
Ավելի վաղ Armenia Today-ը հաղորդել էր, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը շուտով կհամալրվի ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետով: