Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը վաճառքի է հանել Լոս Անջելեսի հեղինակավոր բնակելի թաղամասում գտնվող իր առանձնատունը, որի դիմաց ցանկանում է ստանալ գրեթե 30 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ ամուսնությունից հետո Աֆլեքը որոշել է վաճառել 1200 քառակուսի մետր տարածքով առանձնատունը, որն ունի տնային կինոթատրոն, մարզասրահ, լողավազան, սպա, յոթ ննջասենյակ և ինը լոգասենյակ: Զույգն այժմ երեխների հետ միասին ապրում է վարձով առանձնատանը, որը պատկանում է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերին:
Դերասանը տունը գնել է 2018 թվականին՝ 19 միլիոն դոլարով՝ Ջենիֆեր Գարներից ամուսնալուծվելուց հետո, որի հետ դժբախտ ամուսնությունը դերասանը համարում է իր ալկոհոլիզմի պատճառը։ Նա որոշ ժամանակ ապրել է այնտեղ իր նախկին ընկերուհու՝ Անա դե Արմասի հետ։
Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը սկսել են հանդիպել 2002 թվականին։ Նույն թվականին նրանք նշանադրվել են, սակայն հարսանիքը հետաձգվել էր, իսկ 2004 թվականին զույգը որոշել էր բաժանվել։ Լոպեսն ու Աֆլեքը կրկին միասին են 2021 թվականից, ապրիլին հայտարարվել է նրանց նշանադրության մասին, իսկ հուլիսին նրանք ամուսնացել են։