«Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և «Մեծ սաղավարտի» ամերիկյան 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսի ամուսինն Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է կատարել կնոջ՝ կարիերան ավարտելու որոշման մասին, որը նա պլանավորում է 2022 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո։
«Վերջին յոթ տարիների ընթացքում ես հասկացել եմ, թե դուք բոլորդ որքան շատ եք սիրում իմ կնոջը, թե նրան ինչպես են վերաբերում շատ մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Դա ոչ մի բանի նման չէ: Շատ մարդիկ ինձ պատմություններ են պատմել այն մասին, թե ինչպես «Reddit»-ը փոխեց իրենց կյանքը», բայց այնպիսի պատմությունների մասշտաբն ու ազդեցությունը, ինչպիսին է «ինչպես Սերենան փոխեց իմ կյանքը», բացարձակապես ստվերում են դրանք:
Եվ դա հենց այն է, ինչ ես լսում եմ, երբ մարդիկ անձամբ մոտենում են ինձ՝ ողջունելու: Սերենայի ազդեցությունն այլ մարդկանց վրա անգնահատելի է: Ինչքան կարող եմ ասել, Սերենան այս մասին պատկերացում չունի, ուղղակի չի մտածում, չի գիտակցում»,- գրել է Օհանյանը։