Դերասան Պավել Պրիլուչնին մեկնաբանել է դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ տեղի ունեցած հարսանիքը։
«Ես ընդհանրապես չէի պլանավորում ամուսնանալ. Բայց երբ հանդիպեցի Զեփյուռին, անմիջապես հասկացա, որ նա բացարձակապես իմ մարդն է թե՛ մտածելակերպով, թե՛ բնավորությամբ, թե՛ կենսական արժեքներով»,- ասել է նա Hello-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ առաջին իսկ օրը պատրաստ էր ամուսնության առաջարկություն անել նրան, բայց որոշեց սպասել ևս երկու օր։
Պավելը հավելել է, որ երբ եկել է Զեփյուռի ծնողների մոտ, արդեն վստահ էր, որ ամեն ինչ լուրջ է։
34-ամյա Պավել Պրիլուչնին և 26-ամյա Զեփյուռ Բրուտյանը ծանոթացել են «Վանդակում» սերիալի նկարահանման հրապարակում։ Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները։ Միաժամանակ, այս տարվա մայիսին լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ նրանք գաղտնի ամուսնացել են, որից հետո միասին հանգստի են մեկնել Մալդիվներ։
Դերասանի շատ երկրպագուներ, սակայն, լուրջ չեն վերաբերվել զույգի հարաբերություններին և նրանց սիրավեպի մասին խոսակցությունները համարել են որպես PR ակցիա՝ ուշադրություն հրավիրելու համատեղ նախագծի վրա։ Պավել Պրիլուչնիի համար սա երկրորդ ամուսնությունն է. նա ամուսնացած էր դերասանուհի Ագաթա Մուչենիեսի հետ, որից ունի երկու երեխա։ Դերասաններն իրենց ամուսնալուծության մասին հայտարարել են 2020 թվականին։
Ագաթա Պրիլուչնիից բաժանվելուց հետո նա որոշ ժամանակ հանդիպել է Միրոսլավա Կարպովիչի հետ, թեև երկուսն էլ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները։
ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է Դելփյան խաղերի հայ մրցանակակիրներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի ներկայացուցիչները...