Դերասան Պավել Պրիլուչնը, որը վերջերս է ամուսնացել դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ, Youtube-ում հրապարակված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է ծանոթացել Զեփյուռի հետ, և ինչու է հենց նրան ընտրել:
«Ինձ միշտ դուր է եկել, թե նա ինչպիսի պահվածք է դրսևորում տղամարդկանց հետ շփումների ժամանակ: Նա երբեք թույլ չի տա իրեն մոտենալ, ինչ-որ սխալ, գռեհիկ բան ույլ տալ իր հանդեպ: Ես սիրում եմ իր այդ բնավորության գիծը: Նա շատ համեստ է։ Նա ճիշտ հայեցի դաստիարակություն է ստացել: Մեր բնավորությունները համահունչ են և չպետք է որեւէ բան փոխեմ նաև իմ վարքագծում: Մենք միմյանց շատ լավ հասկանում ենք, մենք ունենք նույն մտածելակերպը և դաստիարակությունը»,-ասել է Պավել Պրիլուչնը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է օգոստոսի 25-ին: