Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և դերասան Բեն Աֆլեքի իտալական մեղրամիսը մոտենում է ավարտին: Երեկ պապարացիները աստղերին նկատել են մասնավոր ինքնաթիռ բարձրանալուց առաջ։ Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Մինչ այդ նորապսակները հասցրել են ընթրել Չեռնոբիոյի Il Gatto Nero ռեստորանում՝ Կոմո լճի ափին։ Մինչ լրագրողները շեմից դուրս ռակուրսներ էին ընտրում, Բենն ինքն էր նկարահանում Ջենիֆերին ընտանեկան արխիվի համար։ Երգչուհին նկարվելիս ցույց է տվել ամուսնական մատանին:
Մեղրամիսի ընթացքում Բենն ու Ջենիֆերը հասցրել են այցելել կոմո լճում գտնվող Ջորջ և Ամալ Քլունիի հայտնի առանձնատուն, ինչպես նաև գնումներ կատարել Միլանում:
Իտալիայում Բենն ու Ջենիֆերը գրեթե մեկ շաբաթ են անցկացրել։ Հերթական եվրոպական ճանապարհորդությանը նրանք մեկնել են իրենց երկրորդ հարսանեկան արարողությունից հետո, որը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Արարողությանը ներկա է եղել 135 հյուր, Իսկ Ջեյ Լոն հասցրել է տոնակատարության ժամանակ փոխել հարսանեկան երեք զգեստ: