Քրիս Ռոքը, որին 2022 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունը վարելիս ապտակել էր Ուիլ Սմիթը, հրաժարվել է 2023 թվականին միջոցառումը կրկին վարելու առաջակից։ Այս մասին կատակերգուն հայտնել է The Arizona Republic-ին տված հարցազրույցում։
Ռոքն «Օսկար» մրցանակաբաշխությանը կրկին հայտնվելը համեմատել է հանցագործության վայր վերադառնալու հետ: Նա հավելել է, որ Սմիթն իր ապտակով վիրավորել է իրեն․ «Նա ինձանից մեծ է: Նևադա նահանգը չի արտոնել իմ և Ուիլ Սմիթի մենամարտը»,- կատակել է Ռոքը։
Հիշեցնենք, որ ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, ով «Օսկար» մրցանակ է ստացել «Ռիչարդ թագավոր» ֆիլմում դերակատարման համար, մրցանակաբաշխության 94-րդ արարողության ժամանակ ապտակել էր հաղորդավար Քրիս Ռոքին՝ կնոջ հասցեին հնչեցրած հումորի պատճառով։