Օպերային երգիչ, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն Վերոնայի քաղաքապետ Դամիանո Տոմասիից և Իտալիայում «Arena di Verona» փառատոնի կազմակերպիչներից ներողություն է խնդրել վատ ելույթի համար: Այս մաիսն հայտնում է Ria.ru-ն:
Օգոստոսին Դոմինգոն ստիպված էր ժամանակից շուտ լքել բեմը «Մակբեթ» օպերայի ժամանակ, որտեղ նա գլխավոր դերում էր: Բացի այդ, «Տուրանդոտ» օպերայի համար նրա դիրիժորությունն այնդան էլ չի գոհացրել նվագախմբի երաժիշտներին, և նրանք հրաժարվել են ծափողջյունների ժամանակ կանգնել Դոմինգոյի կողքին:
«Արդարացումներ չունեմ։ Ես ընդունում եմ, որ այդ ելույթների ժամանակ գերագնահատվել եմ: Մինչև վերջին պահը ես հավատում էի, որ հանդիսատեսի դրական էներգետիկան ինձ ուժ կտա ելույթները շարունակելու համար: Ես փորձում էի արժանին մատուցել լսարանին»,-բացատրել է նա:
Դոմինգոն նշել է, որ իրեն բոյկոտելու երաժիշտների որոշումն իրեն ցավ է պատճառել, սակայն, որպես պրոֆեսիոնալ, նա նրանց հասկանում է: Իր հերթին, «Arena di Verona»-ի արտիստներն արդեն նամակ են ստորագրել, որում Դոմինգոյի ելույթը նվաստացուցիչ են անվանել և խնդրել են արգելել նրան 2023 թվականին մասնակցել փառատոնին: