Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հակընդդեմ հայց է ներկայացրել նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի դեմ՝ նրանից պահանջելով 250 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է PageSix-ը։
Նոր դատավարության պատճառ է դարձել ֆրանսիական Chateau Miraval գինեգործարանը, որի իրավահավասար սեփականատերերն են դարձել արտիստները՝ ամուսնացած ժամանակ։
Ջոլիի խոսքով՝ նախկին ամուսինը հստակ ծրագիր է ստեղծել՝ գինեգործության վրա «հսկողություն վերցնելու» համար՝ «ի պատասխան ամուսնալուծության գործընթացի և իրենց ընդհանուր երեխաների խնամակալության»։
Հայցում ասվում է, որ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղն օգտագործել է դերասանուհու ֆինանսական մեծ մասնաբաժինը, որպեսզի նա ստորագրի «չբացահայտման պայմանագիր», որն արգելում է քննարկել զույգի ամուսնալուծությանը հանգեցրած հանգամանքները:
Դատարան ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ Փիթը և այլ գինեգործական մենեջերները «տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել Chateau Miraval-ի վրա՝ առանց որևէ առևտրային հիմնավորումների», ինչպես օրինակ՝ 1 միլիոն դոլար արժողությամբ լողավազան կառուցելը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Բրեդ Փիթը դատի է տվել իր նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին՝ նրան մեղադրելով ռուս գործարարին գինեգործական բիզնեսի մի մասը գաղտնի վաճառելու մեջ: