Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Արևմտյան ճակատում՝ առանց փոփոխությունների» ռազմական դրամայի առաջին թրեյլերը՝ գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն վեպի հիման վրա:
Ֆիլմի ռեժիսորը, որի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի կինոփառատոնում, գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերն է, ով նախկինում աշխատել է «Պատրիկ Մելրոուզ» սերիալի վրա՝ գլխավոր դերում Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ: Նախագիծը կպատմի երիտասարդ գերմանացի զինվոր Պաուլ Բոյմերի և նրա զինակիցների մասին, որոնք կամավոր գնում են բանակ՝ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու համար: Ռազմաճակատում երիտասարդները բախվում են պատերազմի սարսափների, մշտական մեղքի զգացումի և ավելի շուտ և կենդանի տուն վերադառնալու ցանկության հետ։
«Ես շատ ամերիկյան և անգլիական ֆիլմեր եմ դիտում, ինչպես բոլորս, և երբեմն նրանց մեջ պատերազմի մասին ֆիլմեր կան կամ նույնիսկ հակապատերազմական ֆիլմեր։ Եվ ես գտնում եմ, որ դրանք չափազանց հետաքրքիր են, բայց ես զգում եմ, որ նրանք երբեք չեն ցույց տալիս իմ տեսակետը՝ տեսակետը, որը ես տեսնում եմ որպես գերմանացի», — պատմել է Բերգերը The Hollywood Reporter պարբերականին։
«[Տեսակետը] Այն Ամերիկայի չէ, որ Եվրոպան փրկեց ֆաշիզմից, կամ Անգլիայից, որի վրա հարձակվեցին ու պատերազմի մեջ ներքաշեցին իր կամքին հակառակ, որի զինվորները տուն վերադարձան, անշուշտ, տրավմատիկ և հոգեբանորեն կոտրված, բայց փառավորված որպես հերոսներ։ [Այդ երկրների համար] պատերազմը իրադարձություն է, որը մտնում է ազգային գիտակցության մեջ, որով հասարակությունը մասամբ հպարտանում է։ Մեզ համար [գերմանացիների] դա լրիվ հակառակն է։ Մեր ազգային հոգեբանության մեջ ոչինչ չկա, բացի մեղքից, սարսափից և ավերածությունից», — հավելել է կինեմատոգրաֆիստը։
Ֆիլմում նկարահանվել են Ֆելիքս Քամերերը, Դանիել Բրյուլը, Ահարոն Հիլմերը, Ալբրեխտ Շուխն ու Անտոն ֆոն Լյուկեն։ Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, Բերգերի կինոնկարը կդառնա Ռեմարկի վեպի առաջին էկրանավորումը, որը նկարահանվել է գերմաներեն լեզվով: Ֆիլմը ներկայացնելու է Գերմանիան 2023 թվականի «Օսկարի» ժամանակ։
«Արևմտյան ճակատում առանց փոփոխությունների« ֆիլմի պրեմիերան կկայանա Netflix-ում՝ հոկտեմբերի 28-ին։