37-ամյա Դմիտրի Կոլդունն առաջին անգամ խոստովանել է, որ անբուժելի հիվանդություն ունի։ Երգիչն արդեն հաշտվել է իրականության հետ։ Այս մասին հայտնում է The voice-ը։
«Աստղերի ֆաբրիկա-6»-ի հաղթողն անկեղծորեն նշել է, որ ականջներում անընդհատ ձայն է լսում։ Այս խնդիրն արտիստի մոտ ի հայտ է եկել զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Երգչի համար դժվար է, քանի որ նրա մասնագիտության մեջ կարևոր է կատարյալ լսողությունը։
«Ես շարունակ ականջի զնգոց եմ լսում: Սա ականջի վնասվածք է, դժվարությամբ եմ լսում ձախ ականջով: Մի անգամ ինձ հրավիրեցին մի նախագծի, որտեղ ես պետք է կրակեի տանկային գնդացիրից։ Չզգուշացրեցին նման խոշոր տրամաչափի զենքի հետ վարվեցողության կանոնների մասին։ Դրանից հետո ես դեռ ելույթ ունեցա ինչ-որ զորամասում։ Ականջի խոռոչում ճնշման կտրուկ անկում է եղել: Ժամանակին չբուժվելու դեպքում լսողական ընկալիչների բջիջները մահացել են: Այդ ժամանակվանից ես անընդհատ աղմուկ եմ լսում ականջիս մեջ»,- խոստովանել է Դմիտրին:
Նա դժգոհել է, որ այս դեպքից հետո ոչ ադեկվատ է ընկալում ցանկացած երաժշտություն. «Տուր ինձ ուժ» հիթի կատարողը պետք է հետևի առողջությանը, քանի որ նրա մոտ ցանկացած պահի կարող է զարգանալ աուտոիմուն հիվանդություն, որից մահացել է հայրը։
Դմիտրին 6 տարեկան էր, երբ ծնողները բաժանվել են. նա մնացել է մոր հետ, իսկ ավագ եղբայրը՝ հոր։ Այնուամենայնիվ, Դիման դժվարությամբ էր ապրում խորթ հոր հետ, և արդեն ավագ դպրոցական տարիքում նա տեղափոխվել է հոր մոտ: Տղամարդը տառապում էր գայլախտով, և երբ նա հիվանդացել է թոքաբորբով, չի կարողացել հաղթահարել հիվանդությունը: Նա կյանքից հեռացել է 49 տարեկանում։