«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «SNAP»-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսելի 5 երգերից մեկը Spotify-ում: Այս մասին հայտնում են Առաջին ալիքից:
«SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից:
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության արդյունքում վանաձորցի Ռոզա Լինը (Կոստանդյան), վաստակելով 61 միավոր, զբաղեցրել է 20-րդ տեղը: Հայաստանի պատվիրակը հանդես է եկել «Snap» երգով և նվաճել հանդիսատեսի ու ժյուրիի սրտերը: «Եվրատեսիլ-2022»-ում հաղթող է ճանաչվել Ուկրաինան՝ վաստակելով 631 միավոր: