Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի« երևանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ՀԱՅԱ փառատոնի ֆեյսբուքյան էջը։
«Սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել համերգը Երևանում»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը: Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են:
Հիշեցնենք, որ «Գրեմմի» վեցակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերայի մենահամերգը նախատեսված էր հոկտեմբերի 22-ին՝ «Հրազդան» մարզադաշտում։