Մի շարք համաշխարհային բրենդներ այլևս չեն ցանկանում համագործակցել ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ռեփեր Քանյե Ուեսթին կարող են հեռացնել նորաձևության ինդուստրիայից: Պատճառը նրա սկանդալային պահվածքն է: Balenciaga ապրանքանիշը, որը նախկինում համագործակցում էր երգչի հետ, այժմ, կարծես, որոշել է չեղարկել համագործակցությունը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Քանյեի՝ Balenciaga-ի «Գարուն-2023» ցուցադրության լուսանկարը հանվել է ինչպես ապրանքանիշի կայքից, այնպես էլ Vogue Runway պորտալից։ Ավելին, հավաքածուն արդեն հասանելի չէ MyTheresa, LuisaViaRoma և Farfetch առցանց մանրածախ վաճառողներից: Համագործակցության կասեցման մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել:
Adidas ընկերությունը, որը նույնպես վաղուց համագործակցում է Ուեսթի հետ, արդեն հայտարարել է գործընկերությունը վերանայելու որոշման մասին: Դա տեղի է ունեցել Փարիզում շապիկի հետ կապված սկանդալից հետո: Ռեփերը հանդիմանել է սպորտային ապրանքանիշը ներկայացնող ընկերությանն իր հեղինակած դիզայնի գողության մեջ, սակայն ավելի ուշ ջնջել է գրառումը։