Disney-ը բանակցություններ է վարում ամերիկացի դերասան Ջոնի Դեփի հետ՝ «Կարիբյան ծովի ծովահենները» կինոշարք նրա հնարավոր վերադարձի շուրջ։ Այս մասին հայտնի է դարձել The International News-ին։
Նշվում է, որ Դեփին առաջարկվել է 300 մլն դոլար՝ ապագա նախագծին մասնակցելու համար։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կինոընկերության ներկայացուցիչները դերասանի հետ կապ են հաստատել նույնիսկ նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դատավարությունից առաջ։
Ընդգծվում է, որ Disney-ի և Դեփի համագործակցությունը կկայանա նրանում, որ Դեփը հանդես գա «Կարիբյան ծովի ծովահենները» կինոշարքի 6-րդ մասում։ Հաղորդվում է, որ հոլիվուդյան աստղը դեռ վերջնական պատասխան չի տվել։