«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։
«Երգն ու պարն իմ օրվա անբաժան մասն են, իսկ մեծ բեմում երգելն իմ ամենամեծ երազանքն է։ Երկար փորձերից հետո այն վերջապես իրականություն է դառնում։ Միացեք ինձ, միասին պտտենք հրաշքը»,- ասել է Նարեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում: Մրցույթին 14-ամյա Մալենան հանդես էր եկել «Qami Qami» ստեղծագործությամբ և քվեարկության արդյունքում զբաղեցրել առաջին տեղը:
Armenia Today-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։