«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի «Snap» ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել: Այս մասին հայտնել են Sony Music Entertainment ամերիկյան ձայնագրման ընկերության Facebook-յան էջում:
«Շնորհավորում ենք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Sony Music Entertainment-ը Universal Music-ի և Warner Music Group-ի հետ համարվում է աշխարհի երեք առաջատար ձայնագրման ընկերություններից մեկը:
Ավելի վաղ Հանրային հեռուստատեսությունը հայտնել էր, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայ երգչուհու երգն իր ժողովրդականությամբ առաջ է անցել շվեդական ABBA լեգենդար խմբի «Waterloo» երգից: Այժմ «Snap» երգը, որը գրել է Ռոզա Լին, հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում երգի մրցույթի ողջ պատմության ընթացքում։
Թուրինում անցկացված «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի արդյունքում հայ երգչուհին զբաղեցրել էր 20-րդ տեղը: