Նոյեմբերի 12-ին կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի մրցութային երգի տեսահոլովակի պրեմիերան։
14-ամյա Նարե Ղազարյանի «Dance!» մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում: Մրցույթին 14-ամյա Մալենան հանդես էր եկել «Qami Qami» ստեղծագործությամբ և քվեարկության արդյունքում զբաղեցրել առաջին տեղը:
Armenia Today-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։