«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր հանրահայտ դարձած «Snap» ստեղծագործությունը կատարել է իտակալան «X Factor»-ի ժամանակ: Նրա կատարումն առանձին հրապարակվել է իտակալան «X Factor»-ի Youtube-յան ալիքում:
Հիշեցնենք, որ մեծ ճանաչում գտած «Snap» ստեղծագործությունը վերջերս պլատինե երգի կարգավիճակ էր ստացել, ինչի մասին հայտնել էին աշխարհահռչակ Sony Music Entertainment ամերիկյան ձայնագրման ընկերությունից:
Ավելի վաղ Հանրային հեռուստատեսությունը հայտնել էր, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայ երգչուհու երգն իր ժողովրդականությամբ առաջ է անցել շվեդական ABBA լեգենդար խմբի «Waterloo» երգից: Այժմ «Snap» երգը, որը գրել է Ռոզա Լին, հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում երգի մրցույթի ողջ պատմության ընթացքում։
Թուրինում անցկացված «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի արդյունքում հայ երգչուհին զբաղեցրել էր 20-րդ տեղը: