Լեոնարդո դի Կապրիոն մի շարք այլ աստղերի հետ Մայամիում միասին մասնակցել է շվեդ միլիարդատիրոջ երեկույթին, որը կազմակերպվե է 150 մլն դոլար արժողությամբ զբոսանավի վրա։ Այս մասին գրում է Page Six-ը։
Վեներա և Սերենա Ուիլյամսը, Ջարեդ Լետոն, Վիտո Շնաբելը, թենիսիստ Ռեյլի Օպելկան, վենչուրային բիզնեսմեն Վիվի Նևոն և մոտ հարյուր մոդելներ նկատվել են Vava II սուպերզբոսանավում:
«Մի խումբ աղջիկներ հագել էին թափանցիկ զգեստներ, որոնց տակ ներքնազգեստ չկար: Ամեն ինչ տեսանելի էր»,- հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ խնջույքն սկսվել է կեսգիշերից հետո և շարունակվել մինչև առավոտյան հինգը։