Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը նոր բողոք է ներկայացրել իր նախկին ամուսնու՝ դերասան Ջոնի Դեփի դեմ գործով դատարանի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Իր 68 էջանոց հայտարարության մեջ Էմբերը կարծիք է հայտնել, որ իր և իր նախկին ամուսնու միջև դատավարության արդյունքն անարդար է: Նա նշել է, որ ապացույցների մեծ մասն անտեսվել է՝ ներառյալ այն բժիշկների գրառումները, որոնց այցելել է Հերդը: Հենց այդ այցելությունների ժամանակ է նա խոսել Դեփի կողմից բռնություն կիրառելու մասին։
Դերասանուհին ընդգծել է, որ եթե դատարանի որոշումը չչեղարկվի, հետագայում բռնության զոհերի համար ավելի դժվար կլինի ապացուցել իրենց մեղադրանքները, ինչը, հավանաբար, կստիպի նրանց ընդհանրապես լռել նման դեպքերի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էմբեր Հերդը ստիպված կլինի 10,3 մլն վճարել Ջոնի Դեփին զրպարտության համար. դատարանը հրաժարվել էր վերանայել գործը։
58-ամյա Ջոնի Դեփը դատի է տվել իր նախկին կնոջը՝ պահանջելով 50 միլիոնանոց փոխհատուցում՝ Հերդի կողմից իբր բռնության կիրառման մասին զրպարտչական պատմությունների հրապարակման արդյունքում նրա հեղինակությանը հասցված բարոյական վնասի համար: Հունիսի 2-ին Ամերիկյան Վիրջինիա նահանգի ատենակալների ժյուրին վճիռ է կայացրել, որի համաձայն դատարանը 2018 թվականին Washington Post-ում հրապարակված զրպարտչական հոդված է ճանաչել, որում Հերդը խոստովանում է, որ դարձել է ընտանեկան բռնության զոհ՝ անուղղակիորեն մատնանշելով Դեփի դաժան վերաբերմունքը: Դերասանին 15 մլն դոլարի փոխհատուցում են շնորհել՝ ներառյալ 10 մլն դոլարի չափով փոխհատուցում և ևս 5 մլն դոլարի չափով տուգանք։ Էմբեր Հերդը 2 մլն դոլար է վճարել Դեփի դեմ նրա հակընդդեմ հայցի համար։