Մահացել է Շերի մայրը: Հայազգի երգչուհու մայրը՝ ամերիկացի դերասանուհի Ջորջիա Հոլթը, մահացել է երեկ՝ 96 տարեկան հասակում։ Այս մասին, TASS-ի փոխանցմամբ, Twitter-ի իր էջում հայտնել է Շերը:
«Մայրիկն այլևս չկա»,-գրել է Շերը։
Հոլթը մի քանի դերեր է ունեցել անցյալ դարի 50-60-ականներին: Նա հանդես է եկել կինոնկարներում և հեռուստասերիալներում: