Հայաստանում կցուցադրվի երկու գործողությամբ բրոդվեյան «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը, տեղեկացնում է միջոցառման կազմակերպիչ՝ Պողոս Հարությունյան ՍԿԱՅՖԻՍՏ ստուդիայի պրոդյուսերական կենտրոնը։ Այն առաջին անգամ կցուցադրվի ռուսերեն:
Մյուզիքլը վեց ցուցադրություն կունենա ապրիլի 6-ից ապրիլի 12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Սըր Էնդրյու Լլոյդ Ուեբերի էքստրավագանտ գլուխգործոցը՝ Sunset Boulevard-ը, 20-րդ դարի մեծագույն մյուզիքլներից մեկն է և հեղինակավոր Թոնի մրցանակի եռակի դափնեկիր։ Նոր արտադրությունը մշակվել է միջազգային թիմի կողմից՝ հատուկ Երևանի համար:
Նորմա Դեզմոնդի դերում անկրկնելի Թամարա Գվերդծիթելին է, մյուս դերերում՝ ռուսալեզու մյուզիքլների առաջատար արտիստները և հայ թատրոնի և կինոյի նշանավոր դերասանները՝ Եվգենի Ելպաշև, Էլմիրա Դիվաևա, Արթուր Մանուկյան, Սերգեյ Դանիելյան, Արամ Կարախանյան, Անի Լուպե, Սենիկ Բարսեղյան, Ներսես Մարկոսյան, Անահիտ Կիրակոսյան, Սևակ Մուսախանյան, Իլոնա Սագիևա, Սուրեն Պողոսյան, Աիդա Արամի, Միխայիլ Գլեկել, Զառա Հակոբյան, Ավետ Զոհրաբյան, Դարիա Զայցևա, Վարուժան Մարգարյան, Դարիա Սկոբլինա, Դարիա Վորոնինա, Գեորգի Ռշտունի, Հասմիկ Գրիգորյան, Եվգենյա Լուկինա:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Երեւանում կկատարի Ուեբերի երաժշտությունը: Բացառիկ բեմադրության տնօրենն է Անտոն Մուզիկանցկին (Լոնդոն), դիրիժորը` Մարիամ Բարսկայան (Մոսկվա), բեմանկարիչը` Անաստասիա Պուգաշկինան: Տոմսերի արժեքը՝ 5000-ից 50 հազար դրամ, VIP տոմսերը՝ 100 հազար դրամ։
Համր ֆիլմերի թագուհի Նորմա Դեսմոնդը Սանսեթ բուլվարում գտնվող իր շքեղ առանձնատան խորքերում երազում է հաղթական վերադարձի մասին մեծ էկրան: