«Եվրատեսիլ» երգի մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում ամենաշատ դիտված 20 տեսանյութերի շարքում է դասվել նաև Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի հանրահայտ դարձած «Snap» ստեղծագործությունը: Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքից:
«Snap»-ը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքի 2022-ի դեկտեմբերին ամենաշատը դիտված տեսահոլովակների ցանկում է: Ռոզա Լինի «Snap» ստեղծագործությունը 10-րդ հորիզոնականում է:
Հիշեցնենք, որ մեծ ճանաչում գտած «Snap» ստեղծագործությունը վերջերս պլատինե երգի կարգավիճակ էր ստացել, ինչի մասին հայտնել էին աշխարհահռչակ Sony Music Entertainment ամերիկյան ձայնագրման ընկերությունից:
Ավելի վաղ Հանրային հեռուստատեսությունը հայտնել էր, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայ երգչուհու երգն իր ժողովրդականությամբ առաջ է անցել շվեդական ABBA լեգենդար խմբի «Waterloo» երգից: Այժմ «Snap» երգը, որը գրել է Ռոզա Լին, հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում երգի մրցույթի ողջ պատմության ընթացքում։
Թուրինում անցկացված «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի արդյունքում հայ երգչուհին զբաղեցրել էր 20-րդ տեղը: