Հունվարի 25-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, հաղորդում է նվագախմբի մամլո ծառայությունը: Նշվում է, որ համերգը նախորդում է նվագախմբի շրջագայությանը։
Հունվարի 25-ին պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է իր 17-ամյակը ։
Համերգը տեղի կունենա սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Մենակատար՝ Միրոսլավ Կուլտիշև (դաշնամուր): Համերգային ծրագիրը ներառում է Պյոտր Չայկովսկու «Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, սի բեմոլ մինոր, երկ 23»-ը, Ինչպես նաև «Սիմֆոնիա թիվ 4 ֆա մինոր, երկ 36»-ը: