Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն չի լռել այն բանից հետո, երբ նախկին կինը՝ երգչուհի Շակիրան, նոր երգում ծաղրել է իրեն: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Նշենք, որ նոր երգում երգչուհին ֆուտբոլիստի նոր հարաբերությունների ու իրեն 23-ամյա Կլարա Չիայի հետ դավաճանելու ակնարկներ էր արել:
Նոր երգում Շակիրան ասում է՝ «Դու փոխեցիր Rolex-ը Casio-ով», «Ferrari-ն՝ Renault Twingo-ով»:
Իր հիմնադրած Թագավորների լիգա (Kings League) կոչվող նախագծի միջոցառման ժամանակ Պիկեն հայտարարել է. «Kings League-ի պայմանագիր է կնքել Casio-ի հետ, այն շատ լավն է, ամբողջ կյանքի համար է»: