Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն կրկին ծաղրել է նախկին կինոջը՝ երգչուհի Շակիրային՝ արձագանքելով նրա մեղադրանքներին, հայտնում է Spletnik-ը։
Ավելի վաղ երգչուհին իր նոր երգում ակնարկներով անդրադարձել էր իր և Պիկեի բաժանությանը: Նոր երգում Շակիրան ասում է՝ «Դու փոխեցիր Rolex-ը Casio-ով», «Ferrari-ն՝ Renault Twingo-ով»՝ անուղղակի հասկացնելով իրեն 23-ամյա Կլարա Չիայի հետ փոխելու մասին:
Պիկեն կրկին որոշել է պատասխանել Շակիրային՝ կյանքի կոչելով երգի բառերը: նա մոտ 9700 դոլար արժողության Renault Twingo-ով է եկել աշխատանքի, և այդ մասին լուսանկարներ հրապարակել իր սոցցանցերում:
Ավելի վաղ ֆուտբոլիստն անդրադարձել էր նաև «Rolex-ին զիջող Casio»-ին:
Իր հիմնադրած Թագավորների լիգա (Kings League) կոչվող նախագծի միջոցառման ժամանակ Պիկեն հայտարարել էր, որ ««Kings League-ի պայմանագիր է կնքել Casio-ի հետ, և այն շատ լավն է ու ամբողջ կյանքի համար»:
«Շչելկունչիկ» բալետը Երևանի կինոթատրոնում կցուցադրվի ուղիղ եթերով
Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերում կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում, հայտնել...