Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն լուսանկարվել է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ գրկախառնված։ Համապատասխան լուսանկարները հրապարակել է Page Six-ը։
35-ամյա Պիկեն և 37-ամյա Շեյքը հանդիպել են Chicago Bulls և Detroit Pistons թիմերի միջև կայացած բասկետբոլային հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 20-ի գիշերը Փարիզում։ Պապարացիների նկարներում Nike-ի գլխարկ դրած ֆուտբոլիստը գրկել է սուպերմոդելին։ Նա հագել էր սև շրջազգեստ և տաբատ։
Վերջերս մամուլում Պիկեի անունը հայտնվում է Շակիրայից բաժանվելու համատեքստում։ Անցյալ տարվա հունիսին երգչուհին հայտարարել էր ֆուտբոլիստից բաժանվելու մասին։ Նրանք 11 տարի միասին էին և ունեն երկու որդի։ Բաժանման պատճառը մարզիկի դավաճանությունն էր 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։
Իր նոր երգում Շակիրան նշել էր, որ «ինքն արժե երկու 22 տարեկան» և Պիկեին խորհուրդ էր տվել «աշխատեցնել իր ուղեղը», ով «Ferrari-ն փոխեց Renault Twingo-ի հետ, իսկ Rolex-ը Casio-ի հետ»:
«Շչելկունչիկ» բալետը Երևանի կինոթատրոնում կցուցադրվի ուղիղ եթերով
Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերում կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում, հայտնել...