Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ երկու դաշնամուրի համար, հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայություն։
Միջոցառման ծրագրում է Մոցարտ. Կոնցերտ երկու դաշնամուրի համար։ Ընդմիջմանը կհնչի Շուբերտի թիվ 4 սիմֆոնիան։
Համերգը տեղի կունենա դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մենակատարներով հանդես կգան Եվա Գևորգյանը (դաշնամուր) և Մայա Օհանյանը (դաշնամուր):
Համերգը տեղի կունենա փետրվարի 10 – ին, ժամը 19:00-ին, Տոմսերի արժեքը 2000-6000 դրամ է։