Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ին, Իսպանիայի MiradasDoc փառատոնում արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակին՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, հայտնում է Variety-ն։
Նրանք մանրամասնել են, որ փառատոնն անցկացվել է հունվարի 27-ից փետրվարի 4-ը։ «Սահակյանի բեմադրած հայ-գերմանա-լիտվական համատեղ ֆիլմը պատմում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորայի մասին, որը կորցրել է ընտանիքը, փախել է ստրկությունից և հետագայում դարձել հոլիվուդյան գովազդային մեքենայի զոհը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է Անսիում՝ 2022 թվականին։
Ըստ աղբյուրի՝ ժյուրին «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը բնութագրել է որպես «վստահելի պատմություն, որն արխիվների, անիմացիաների և գեղարվեստական գրականության միջոցով նրբագեղ ներկայացնում է «քիչ հայտնի» ցեղասպանությունը, որը լույս է սփռում ներկայիս քաղաքական լարվածության և մարտահրավերների վրա»։
2022 թվականի դեկտեմբերի սկզբին Hollywood First Look-ը «Ավրորայի լուսաբացն» անվանել էր «Օսկար» մրցանակի հավակնորդներից մեկը լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։