Հայկական ծագմամբ ռուս կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտնել է «Մանյունյա» մուլտսերիալի արտադրության մեկնարկի մասին: Այս մասին Անդրեասյանը գրել է իր Telegram-յան ալիքում։
«Անցնում ենք «Մանյունյա» մուլտսերիալի արտադրությանը։ Սպասեք հաջորդ տարի: Դա «թույն» է լինելու»,- գրել է Անդրեասյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ թողարկվել է «Մանյունյա» սերիալի երեք եթերաշրջան՝ Եկատերինա Տեմնովայի, Կարինա Ղահրամանյանի, Ջուլիետա Ստեփանյանի և այլ դերասանների մասնակցությամբ։
Ընտանեկան կատակերգության ժանրում սերիալի պրոդյուսերներն են Ղևոնդ Անդրեասյանը, Սարիկ Անդրեասյանը և Արմեն Մարությանը։