Բրյուսելում Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում փետրվարի 19-ին կկայանա Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի պրեմիերան, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Ավրորա լուսաբացը» ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ կինոնախագիծ է։ Այն պատմում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) դեռահաս աղջկա կյանքի մասին, ով ցեղասպանությունից մազապուրծ եղած փրկություն է գտնում ԱՄՆ-ում՝ զորավար Անդրանիկի և Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնության կոմիտեի օգնությամբ։
Ֆիլմն ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: Ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը և Յուստե Միխայլինայտեն։