«Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ տեղի կունենա «Պիաֆ սիմֆոնիկ» համերգը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Նատալի Լերմիտի կատարմամբ կհնչեն Էդիթ Պիաֆի երգերը:
Համերգը տեղի կունենա դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, նախագծի հեղինակն ու ղեկավարը Գիլ Մարսալլան է։ Համերգը տեղի կունենա մարտի 8-ին և 9-ին, ժամը 19:00-ին: Տոմսերի արժեքը 5000-15 000 դրամ է: «Պիաֆ սիմֆոնիկ»-ը հնչել է աշխարհի լավագույն նվագախմբերի կատարմամբ: