Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» գեղարվեստական ֆիլմը հաղթել է «Univerciné Nantes» միջազգային կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» (1er Prix du Public) անվանակարգում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Զուլալին» նկարահանվել է Նարինե Աբգարյանի պատմվածքի հիման վրա։ «Զուլալի» ֆիլմը, որը բաղկացած է երեք մասից, բացահայտում է ընտանեկան պատմությունն իր բոլոր զվարճալի ու տխուր դրվագներով, որոնցում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտն ու բնությունը։
Զուլալին մեծ էկրաններ է բարձրացել 2021 թվականի հոկտեմբերի 21-ին։