Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ, հաղորդում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը:
Միջոցառման ծրագրում՝ Կամիլ Սեն-Սանս. «Թավջութակի կոնցերտ թիվ 1» /20-22ր/, Կհնչեն նաև Կլոդ Դեբյուսիի՝ «Ծով» (22-24ր.) և Մորիս Ռավելի «Բոլերոն» (13-15 մ.) ստեղծագործությունները: Մենակատարը կլինի Ջին Ժաոն:
Համերգը տեղի կունենա դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Համերգը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 19:00-ին. տոմսերի արժեքը 2 000-ից 6 000 դրամ է: