«Կլոն» հեռուստասերիալի աստղեր Ջովաննա Անտոնելլին և Մուրիլու Բենիսիոն հումորային տեսահոլովակ են նկարահանել իրենց էկրանային հերոսներ Ջեյդի և Լուկասի պարով։ Տեսանյութն Ինստագրամի իր էջում հրապարակել է Անտոնելլին։
Տեսահոլովակում դերասանուհին սև կոստյումով և խոհանոցային պարագաներով, այդ թվում՝ տապակով և քերիչով, պար է կատարում «Կլոն» սերիալից։ Այն գրավում է Բենիսիոյի ուշադրությունը, որը խաղում էր Լուկասի դերը։ Դերասանը տարակուսած նայում է գործընկերուհուն՝ չհավատալով աչքերին։
«Լուկասը տեսնում է Ջեյդի պարը 20 տարի անց»,- տեսահոլովակին կից գրել է Անտոնելլին։
«Կլոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Անտոնելին ու Բենիսիոն սիրավեպ են սկսել։ Իրենց հարաբերությունների մասին դերասանները հրապարակավ հայտարարել են բրազիլական հայտնի սերիալի ժամանակ։
2005 թվականին զույգը որդի ունեցավ՝ Պիետրոն։ Իրենց առաջնեկի ծնվելուց անմիջապես հետո Ջովաննան և Մուրիլուն հայտարարեցին իրենց բաժանման մասին։