Այսօր՝ մարտի 12-ին Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում տեղի կունենա «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Այն այս տարի հոբելյանական է․ անցկացվում է արդեն 95-րդ անգամ։
Ինչպես հայտնում է TASS-ը, Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան կիրակի օրը կհայտարարի «Օսկար» մրցանակի դափնեկիրների անունները։ Հաղթողները կհայտարարվեն 23 անվանակարգերում։
Առաջատարն այս տարի Դեն Կվանի և Դենիել Շայներթի «Everything Everywhere All» ֆիլմն է։ Կինոքննադատները գրեթե միակարծիք են այն հարցում, որ «Everything Everywhere All»-ն արժանի է լավագույն ֆիլմի կոչմանը։ 11 անվանակարգերում ներկայացված ֆիլմը պատմում է չարիքի դեմ կնոջ պայքարի մասին։ 9 անվանակարգերում ներկայացված է Էրիխ Մարիա Ռեմարկի «Im Westen nichts Neues» («Արևմտյան ճակատում նորություն չկա») վեպի էկրանավորումը, որը ևս հավակնում է լավագույնի կոչմանը։
Լավագույն ֆիլմ կոչմանն են հավակնում նաև «The Fabellmans», ինչպես նաև «Avatar: The Way of Water», «Women Talking», «Elvis» ֆիլմերը։