Դերասանուհի, երգչուհի Սելենա Գոմեսը խոստովանել է, որ իրեն վիրավորել են համացանցի օգտատերերի մեկնաբանությունները՝ իր ավելորդ քաշի մասին։ Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նա՝ հայտարարելով, որ նախկինում ստում էր՝ ասելով, թե այդ մեկնաբանություններն իրեն չեն հետաքրքրում։
«Ես ստում էի։ Ես կարող էի պնդել, որ դրանք ինձ չեն հետաքրքրում, բայց այդպես էի անում, քանի որ ուզում էի ոգեշնչել այլ մարդկանց, ովքեր անհանգստանում էին նման բաների համար: Ես այդպես էի անում, որ նրանք չամաչեն իրենց տեսքից»,-ասել է երգչուհին և պատմել, որ իրականում ինքը փակվել է սենյակում և հեկեկալով լաց է եղել։
«Շատ մարդիկ, ովքեր նույնիսկ գիտեն իմ ախտորոշման մասին (երգչուհին տառապում է գայլախտով-խմբ․), միևնույն է, ինձ նսեմացնելու ցանկացած հնարավորություն բաց չեն թողնում»,-հավելել է նա։