«ԳՈՅ» թատրոնը փակվում է: Այս մասին իր Facebook-յան էջում ահազանգել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:
«Մշակույթի, գիտության, կրթության, ազգայինի, իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է: «ԳՈՅ» թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն, կայացած թատերախումբ, ուրույն ձեռագիր, միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ ունի։ Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է՝ իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ, ինքնատիպ, ոչ մեկի չնմանվող, թատրոնի համար ապրող, թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ»,-գրել է Տիգրան Ներսիսյանը՝ կոչ անելով լինել «ԳՈՅ» թատրոնի կողքին:
Նշենք, որ «ԳՈՅ» թատրոնը ստեղծվել է 1988 թվականին՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: