Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Բրազիլիայի երկու կինոփառատոների պաշտոնական ծրագրերում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Դրանք են Ֆանտասպոա միջազգային ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնը Պորտո Ալեգրեում և ԱՆԻՄԱՏԻԲԱ անիմացիոն ֆիլմերի փառատոնը Կուրիտիբայում:
«Թռչող տերևների երգը» ֆիլմը նկարահանվել է պետական ֆինանսավորմամբ՝ Հոշկի ֆիլմ (Հայաստան) և Հուրախշ Ստուդիոզ (Իրան):
Սցենարի հեղինակներն են Արմինե Անդան, Ռոման Բալայանը, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյանը, գեղարվեստական ղեկավար՝ Աննա Հակոբյանը։ Դերերը կատարում են Արմինե Անդան, Աշկան Ռահգոզարը, Արման Ռահգոզարը։