Քիմ Քարդաշյանն ստացել է American Horror Story-ի նոր՝ 12-րդ եթերաշրջանի գլխավոր դերերից մեկը։ Այս մասին The Hollywood Reporter-ին ասել է շոուի համահեղինակ Ռայան Մերֆին:
Առաջիկա եթերաշրջանի սցենարը գրվել է հատուկ Քարդաշյանի համար։ Նրա դերը կլինի «զվարճալի, ոճային և, ի վերջո, սարսափելի»: Մերֆիի խոսքով՝ «American Horror Story»-ի նոր մասը նման չէ այն ամենին, ինչ երբևէ արել է իր թիմը։
12-րդ եթերաշրջանում նկարահանվել է նաև Էմմա Ռոբերթսը: Սյուժեն հիմնված է գրող Դանիել Վալենտինի «Նուրբ վիճակը» վեպի հիման վրա։ Գիրքը մի կնոջ մասին է, որը բացահայտում է, որ մի «չարագուշակ կերպար» ամեն կերպ փորձում է հետ պահել նրան հղիանալուց:
Նկարահանումների մեկնարկը կտրվի ապրիլին՝ Նյու Յորքում։ Սպասվում է, որ Մերֆին պրեմիերայի ամսաթիվը կհայտարարի հունիսին: