Մայիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ հանես կգա աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը: Այս մասին տեղեկանում ենք «Yerevan Perspectives International Music Festival»-ի Facebook-յան էջից:
Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում` Երևանյան հեռանկարներ միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Ծրագրում Յոհան Սեբաստիան Բախի «Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006», «Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003», «Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005» գործերն են:
Նա առաջատար փառատոնների ցանկալի հյուրն է, որը համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Կավակոսի համերգները տեղի են ունենում հանրահայտ համերգասրահներում: Նա ձայնագրվում է BIS, ECM և «Sony Classical» ընկերությունների համար։
21 տարեկանում, դառնալով միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի և ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող, Կավակոսը ձեռք է բերել համաշխարհային համբավ, իսկ Սիբելիուսի Ջութակի կոնցերտի օրիգինալ տարբերակի ձայնագրության համար, որն առաջինն էր երաժշտության պատմության մեջ, արժանացավ «Gramophone» մրցանակի:
2014 թ. «Gramophone» ամսագիրը Կավակոսին շնորհել է «Տարվա արտիստ» տիտղոսը։
Նա ուսումնասիրում է հին և ժամանակակից ջութակների ու աղեղների պատրաստման սկզբունքները, ով ունի նաև ժամանակակից վարպետների ստեղծած ջութակների ու աղեղների բացառիկ հավաքածու։ Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1724 թ. պատրաստած ջութակով: