Հայտնի են «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանից SMS քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում են Առաջին ալիքից։ Հայաստանի հեռուստադիտողներն ամենաբարձր՝ 12 միավորը տվել են Իսրայելին:
Հաջորդիվ 10 միավոր տվել են Ֆրանսիային, 8-ը՝ Կիպրոսին, 7-ը՝ Շվեդիային, 6-ը՝ Ֆինլանդիային, 5-ը՝ Լեհաստանին, 4-ը՝ Նորվեգիային, 3-ը՝ Իտալիային, 2-ը՝ Շվեյցարիային։ Հայաստանից 1 միավոր տվել են Ուկրաինային։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (էլեն Երեմյանը) Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում իր «Future Lover» երգով զբաղեցրեց 14 հորիզոնականը՝ հավաքելով 122 միավոր։ Նրան ամենաբարձր միավորները տվեցին Ֆրանսիան (19 միավոր), Չեխիան (10 միավոր) և Վրաստանը (22 միավոր): «Եվրատեսիլ 2023»-ում հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ Tattoo երգով, հավաքելով 583 միավոր։
«Future Lover» երգը եվրատեսիլյան յութուբյան ալիքում ունի 6,3 մլն դիտում և 21 250 մեկնաբանություն: Երգը և ներկայացուցչի օրիգինալ համարը քննարկվել են Եվրատեսիլ 2023-ի երկրորդ կիսաեզրափակիչից հետո. Հագուստի և բեմադրության ոճը ևս յուրահատուկ էր և ամենաքննարկվածներից: