Մոսկվայում կանցկացվի համերգ՝ ի պատիվ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միջոցառումը տեղի կունենա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հունիսի 6-ին ժամը 19:00-ին: «Այսօր երեկոյան հանդիսատեսը կլսի սյուիտներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, երաժշտական դրվագներ «Վալենսիայի այրին» պիեսից և Խաչատրյանի այլ ստեղծագործություններից»,- ասվում է միջոցառման կազմակերպիչների հայտարարության մեջ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը բեմ են բարձրանալու Ռուսաստանի Է.Ֆ. Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ այսօր երեկոյան կոնսերվատորիայի ճեմասրահում հյուրերին կներկայացվի երաժշտին նվիրված պլանշետային ցուցահանդես, որը պատրաստել է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանը։
Ցուցահանդեսը ներառում է Խաչատրյանի երաժշտական ձեռագրերը, նրա ստեղծագործությունների նոտաների տպագիր հրատարակություններ, հաղորդումներ, պաստառներ, լուսանկարներ, դեկորացիաների էսքիզներ և նրա ստեղծագործությունների հիման վրա բեմական հագուստներ, ավելացրել են միջոցառման կազմակերպիչները։
Ավելի վաղ Հայաստանի կրթության նախարարությունը հայտարարել էր ֆրանսիական «Mezzo» հեռուստաալիքի ֆիլմի նկարահանման մասին՝ կոմպոզիտորի տարեդարձի կապակցությամբ։ «Mezzo»-ի ստեղծագործական խումբը հարցազրույց է վերցրել հայ մշակութային գործիչների հետ, ովքեր խոսել են Խաչատրյանի կյանքի և գործունեությամբ, հայ և համաշխարհային դասական երաժշտության մեջ նրա ունեցած ավանդի մասին», – հայտնում է գործակալությունը։