Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն Instagram-ում ցուցադրել է ամուսնու՝ դերասան Պավել Պրիլուչնիի պարը՝ արևելյան երաժշտության ներքո։ «Երբ կինը հայ է»,- կից գրառում է արել Բրուտյանը։
Երկրպագուները գնահատել են «Մաժոր» սերիալի աստղի պարը։ Շատերը Պրիլուչնիին անվանել են «Կովկասից եկած աղջկա» արժանի ամուսին։ «Երբ կինը հայ է, ամուսինն ամեն կերպ հայ է»,- գրել են երկրպագուները։
Բրուտյանն ու Պրիլուչնին ամուսնացել են 2022 թվականի օգոստոսին։ 2022 թվականի դեկտեմբերին ԶԼՄ-ները հայտնում էին, որ դերասանուհին երեխայի է սպասում։ Մայիսի սկզբին Բրուտյանը հայտարարել էր որդու ծննդյան մասին։ Նրա համար սա առաջին երեխան է, Պրիլուչնին երրորդ անգամ է հայր դարձել։ Որդուն անվանակոչել են Միքայել։
ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է Դելփյան խաղերի հայ մրցանակակիրներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի ներկայացուցիչները...